Այսօր ՝ օգոստոսի 9-ին, տեղի ունեցավ Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի վիճակահանությունը: Հայտնի են դարձել ըմբշամարտի մինչև 65 և 97 կգ քաշային կարգերի ցանցերը:
Մինչև 65 կգ քաշային կարգում մեզ սպասվում են բազմաթիվ հետաքրքիր մենամարտեր ։ Արդեն 1/8 եզրափակչում կհանդիպեն Հունգարիայից աշխարհի գործող չեմպիոն Իսմայիլ Մուսուկաևը և Ղրղզստանից աշխարհի առաջնության մրցանակակիր Էրանազար Ակմատալիևը: Մեկ այլ հետաքրքիր մենամարտում Իրանի աշխարհի չեմպիոն Ռահման Ամուզադը կմրցի ամերիկացի չեմպիոն Զեյն Ռադերֆորդի հետ: Բացի այդ, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնությունների մրցանակակիր Վազգեն Թևանյանը կպայքարի վրացի Գոդերձի Ձեբիսաշվիլիի հետ: Մյուս գոտեմարտերում իրավիճակն ավելի կանխատեսելի է թվում։
Մինչեւ 97 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչում հարկ է նշել Բահրեյնից աշխարհի գործող չեմպիոն Ահմեդ Թաժուդինովի եւ իրանցի Ամիր Ազարփիրի մենամարտը: Հեռուստադիտողների հիմնական ուշադրությունը կկենտրոնանա 1/4 եզրափակչի մենամարտերի վրա, որտեղ էլ կսկսվի ամենահետաքրքիրը: