Այսօր ՝ օգոստոսի 4-ին, տեղի ունեցավ օլիմպիական խաղերի հունահռոմեական և կանանց ըմբշամարտի ցանցերի վիճակահանությունը: Հայտնի են դարձել հունահռոմեական ըմբշամարտի մինչև 60 և 130 կգ քաշային կարգերի ցանցերը:
Ամենասպասված գոտեմարտերից մեկը կլինի մինչև 130 կգ քաշային կարգում ։ 1/4 եզրափակչում մեծ հավանականությամբ կտեսնենք աշխարհի գործող չեմպիոն Իրանից Ամին Միրզազադեի և Կուբայից օլիմպիական քառակի չեմպիոն Միխեյն Լոպեսի հանդիպումը։
Մինչեւ 60 կգ քաշային կարգում մեզ հետաքրքիր գոտեմարտ է սպասվում Գեորգի Տիբիլովի (Սերբիա) եւ Ժոլաման Շարշենբեկովի միջեւ 1/4 եզրափակիչում: Երկու ըմբիշներն էլ հայտնի են իրենց տեխնիկայով, և թե ով ավելի ուժեղ կլինի, կտեսնենք գորգի վրա ։ Որպեսզի հանդիպումը կայանա, Գեորգին 1/8 եզրափակչում պետք է հաղթի թուրք Էնես Բաշարին և ռումինացի Ռազվան Արնաուտին, որոնք երկուսն էլ շատ ուժեղ մրցակիցներ են: