Այսօր Տալլինում տեղի կունենա Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին ռաունդի հանդիպումը «Կալև» (Էստոնիա) և «Ուրարտու» (Հայաստան) թիմերի միջև:
Արդեն հայտնի են առաջիկա հանդիպման մեկնարկային կազմերը, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին:
«Ուրարտու» կազմը: Հայկ Կազարյան - Հարություն Այվազյան, Իսահակ Բարրի, Էրիկ Սիմոնյան, Արման Կազարյան, Ժիրայր Մարգարյան - Նարեկ Աղասարյան, Գիլմոր, Միքայել Միրզոյան, Արտեմ Պոլյարուս - Էդգար Մովսեսյան:
Պահեստայիններ: Ումրեյան, Պիլոսյան, Մկրտչյան, Այուբ, Մելքոնյան, Տարախչյան, Հարությունյան:
«Կալև» կազմը: Ֆորսման - Շոտցուգով, Թեևալի, Կլավան, Տենիստե - Շվեդովսկի, Կալյումաե, Սմիռնով - Միխայլով, Պուրյե, Յուրիսո:
«Կալևի» կազմում առաջին րոպեներից կխաղա 38-ամյա «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ռագնար Կլավանը, ով նաև այս ակումբի նախագահն է: