Հուլիսի 23-ին մեկնարկում են 2024 թվականի Եվրոպայի մինչև 18 տարեկանների բասկետբոլի առաջնության (U18) C դիվիզիոնի խաղերը։ Հայաստանի մինչև 18 տարեկանների տղաների հավաքականը հանդես կգա Ալբանիայում, իսկ մինչև 18 տարեկանների աղջիկների հավաքականը՝ Կոսովոյում։ Երկու առաջնությունները կանցկացվեն միաժամանակ և կավարտվեն հուլիսի 28-ին։
Հայաստանի մինչև 18 տարեկանների տղաների հավաքականը հանդես կգա «B» խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Մոլդովան և Ադրբեջանը։ «A» խմբում կմրցեն Գիբրալթարի, Լյուքսեմբուրգի, Ալբանիայի և Սան-Մարինոյի հավաքականները։
Սևագ Կետենջյանի ղեկավարությամբ Ալբանիա են մեկնել հետևյալ խաղացողները՝
- Ալեքս Ակոբյան
- Ռաֆայել Սաֆարյան
- Գրիգորի Կազարյան
- Սարգիս Հարությունյան
- Դավիթ Վարդանյան
- Գևորգ Մանուկյան
- Ռաֆայել Մասումյան
- Արտյոմ Նազլուխանյան
- Վիլյամ Կարաբեկյան
- Սեբաստիան-Հարություն Ացակորդզյան
- Արեգ Ասլանյան
- Հայկ Քարահանյան
Հայաստանի մինչև 18 տարեկանների աղջիկների հավաքականը հանդես կգա «B» խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Վրաստանը, Ալբանիան և Ադրբեջանը։ «A» խմբում կմրցեն Մալթայի, Կիպրոսի և Կոսովոյի հավաքականները։
Արտյոմ Տավակալյանի ղեկավարությամբ Կոսովո են մեկնել հետևյալ խաղացողները՝
- Սեդա Գաբրիելյան
- Լիա Կրումյան
- Մեգրի Ասատուր
- Անիելա Ավանյան
- Կարինա Սահակյան
- Ռիպսիմե Սարգսյան
- Ժաննա Խաչատրյան
- Սոնա Կարապետյան
- Լեոնա Վիտեբսկայա
- Էլեն Խաչատրյան
- Սուսաննա Խաչատրյան
- Գետակ Սարգս
Բոլոր խաղերի հեռարձակումը հասանելի կլինի անվճար FIBA-ի YouTube ալիքում։
Նշենք, որ մինչ այս ավարտվել են մինչև 20 և մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունները։