Օգոստոսի 8-ին Խորվաթական «Օսիեկը» խաղաց ադրբեջանական «Զիրյա» ակումբի դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում։
«Օսիեկը» տնային խաղում խաղաց 1:1 հաշվով։ Անտոն Մատկովիչը տանտերերին առաջ մղեց 38-րդ րոպեին, սակայն ադրբեջանական թիմը հավասարեցրեց հաշիվը 96-րդ րոպեին՝ շնորհիվ 11 մետրանոցի։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստեփա Մկրտչյանը հանդես եկավ «Օսիեկի» մեկնարկային կազմում, բայց ստիպված եղավ լքել դաշտը 60-րդ րոպեին՝ ոտքի մկանների ցավի պատճառով։ Նա կաղալով դուրս եկավ դաշտից։
Այս թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին։
Տեսանյութ: