Կիսապաշտպան Անդրանիկ Թեյմուրյանը ընդգրկված է ֆուտբոլի աշխարհի առաջնություններին մասնակցած հայազգի ֆուտբոլիստների ցանկում։
Թեյմուրյանը Իրանի հավաքականի անդամ է եղել երկու աշխարհի առաջնություններում: Առաջին աշխարհի առաջնությունը նա խաղացել է 2006 թվականին Գերմանիայում, իսկ երկրորդը՝ 2014 թվականին Բրազիլիայում: Նա հանդիպումներ է անցկացրել այնպիսի թիմերի հետ, ինչպիսիք են Արգենտինան, Մեքսիկան, Անգոլան, Բոսնիան և Հերցեգովինան, Պորտուգալիան և Նիգերիան:
Անդրանիկը հանդիսանում էր «Էստեգլյալ» ակումբի առանցքային կիսապաշտպանը և միակ քրիստոնյան Իրանի հավաքականում: «Свой среди чужих» արտահայտությունը լիովին համապատասխանում է նրան:
Նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Օհաբ» ակումբում և արագորեն գրավել բազմաթիվ ֆուտբոլային գործակալների ուշադրությունը: 2006 թվականին նա երկամյա պայմանագիր է կնքել անգլիական «Բոլթոն» ակումբի հետ: «Ռիբոկ» մարզադաշտում նա շատ լավ խաղեր է անցկացրել, նվաճելով բազմաթիվ ֆուտբոլասերների սերը:
Անգլիական Պրեմիեր լիգայի բազմաթիվ ակումբներ հետաքրքրվում էին Անդրանիկ Թեյմուրյանով և ցանկանում էին տեսնել նրան իրենց կազմում: 2008 թվականին նա տեղափոխվեց «Ֆուլհեմ»:
Թեյմուրյանը վայելում էր հավաքականում իր ընկերների մեծ սերն ու հարգանքը, և 2011 թվականին նա դարձավ Իրանի հավաքականի ավագ մինչև 2016 թվականը:
2023 թվականից Անդրանիկ Թեյմուրյանը զբաղեցնում է Իրանի հավաքականի գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը: