Հուլիսի 17-ին Միլանի «Ինտերը» Ապիանո Ջենտիլե քաղաքում հաղթեց 3-2 հաշվով ընկերական խաղում շվեյցարական «Լուգանո» ակումբին:
Իտալիայի չեմպիոնները իրենց առաջին ընկերական խաղում խաղում էին սովորական 3-5-2 սխեմայով, թիմի նորեկ Մեհդի Տարեմին հարձակման առաջնագծում խաղում էր Հոակին Կորրեայի հետ միասին։ Այս երկուսը դարձան «Ինտերի» գոլերի հեղինակները:
Կորրեան բացեց հաշիվը առաջին խաղակեսում, իսկ երկրորդ խաղակեսում Մեհդի Տարեմին դուբլ արեց:
Գեղրխ Մխիթարյանը խաղի մեկնարկային կազմում էր, միասին Թոմաս Բերենբրուխի և Լյուսեն Ագումայի հետ կենտրոնական կիսապաշտպանությունում։ 64-րդ րոպեին հայ ֆուտբոլիստին փոխարինեց Դիլան Սարատեն։
Խաղի տեսանյութը կարելի է դիտել ԱՅՍՏԵՂ: