Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը որոշել է հաջորդ մրցաշրջանը անցկացնել «Բալթիկայի» կազմում Ռուսաստանի Առաջին լիգայում:
Sportball24-ի տեղեկություններով, Ավանեսյանը մի քանի առաջարկներ է ունեցել ՌՊԼ-ի երկրորդ կեսի ակումբներից, ինչպես նաև Առաջին լիգայի ակումբներից։ Ուսումնասիրելով բոլոր տարբերակները, 22-ամյա ֆուտբոլիստը որոշեց մնալ իր ծննդյան քաղաքում և ավարտել պայմանագիրը «Բալթիկայի» հետ, որը գործում է մինչև 2025 թվականի ամառ:
Հայ ֆուտբոլիստն արդեն պատրաստվում է նոր մրցաշրջանին «Բալթիկայի» հավաքների ժամանակ Մոսկվայի մարզում:
2023/24 մրցաշրջանում Տիգրան Ավանեսյանը խաղացել է 19 խաղ «Բալթիկայի» կազմում և խփել 2 գոլ։