Հայաստանի ազգային հավաքականի և Բրատիսլավայի «Սլովան»-ի հարձակվող Տիգրան Բարսեղյանը գոլային փոխանցում կատարեց և գոլ խփեց Սլովակիայի առաջնության 5-րդ տուրի խաղում:
Հայ ֆուտբոլիստը դաշտ դուրս եկավ ընդմիջումից անմիջապես հետո և մասնակցեց իր թիմի երկու գոլերին։ Այժմ Բարսեղյանի հաշվին 5 գոլ և 2 գոլային փոխանցում կա ընթացիկ մրցաշրջանի 9 խաղերում։
«Բանսկա Բիստրիցա» — «Սլովան» 0:2
Խաղի վիդեո: