Սլովակիայի առաջնության առաջին տուրում «Սլովանը» հաղթեց «Կոմառնոյին» 4-1 հաշվով: Այս խաղում առաջին գոլի հեղինակը դարձավ հայ ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը: Այս գոլը նաև Սլովակիայի նոր մրցաշրջանի առաջին գոլն է:
Բարսեղյանը բացեց խաղի հաշիվը 5-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով: Մարչելլին, Մակը և Ստրելեցին նույնպես խփեցին մեկական գոլ:
Տիգրանը այս խաղում խաղաց 65 րոպե և SofaScore-ից ստացավ 7,4 գնահատական: Բացի գոլից, նա կատարեց նաև 2 կարևոր փոխանցում: