Վերադարձի խաղում Չեմպիոնների Լիգայի երկրորդ որակավորման փուլում սլովակյան «Սլովանը» 5-0 հաշվով ջախջախեց սլովենական «Ցելյեին» և ընդհանուր 6-1 հաշվով անցավ երրորդ որակավորման փուլ, որտեղ կխաղա Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի հետ։
«Սլովանի» կազմում գոլերից մեկը խփեց հայ ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը։ Նա դուրս եկավ դաշտ երկրորդ խաղակեսում և վերջնական հաշիվը դարձրեց 5-0, խփելով շատ գեղեցիկ հարվածով։
Բարսեղյանը մեկ հպումով հեռվից հարվածեց, գնդակը գեղեցիկ պտույտով թռավ դեպի դարպասը։