Հունիսի 28-ին Սարաևոյում կայացան բռնցքամարտի Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնության կիսաեզրափակիչ բոլոր մենամարտերը: Հայաստանի հավաքականի կազմում եզրափակիչ են անցել 7 պատանի և 2 աղջիկ:
Տղաների 13 եզրափակիչներից 7-ում բռնցքամարտելու են Հայաստանի մարզիկները:
Կիսաեզրափակչի արդյունքները:
48 կգ. Սիմոն Սիմոնյանը (Հայաստան) հաղթեց Վասիլի Բուսայիջիին (Մոլդովա)
50 կգ. Առնո Դարչինյանը (Հայաստան) հաղթեց Անտոնիո Դամյանովին (Բուլղարիա):
54 կգ. Տիգրան Հովսեփյանը (Հայաստան) հաղթեց Դոմինիկ Գոմբային (Հունգարիա):
60 կգ. Մարտին Սահակյանը (Հայաստան) հաղթեց Վլադիմիր Դավիդովին (Բուլղարիա):
63 կգ. Ալեքս Պետրոսյանը (Հայաստան) հաղթեց Գեդրուս Բացիանսկասին (Լիտվա):
66 կգ. Արտեմ Ստեփանյանը (Հայաստան) երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթել է Գաշա Ռիդուանին (Ալբանիա):
75 կգ. Սամվել Սիրամաղյանը (Հայաստան) հաղթեց Դավիթ Մխեցաձեին (Վրաստան):
46 կգ. Սյուզաննա Իշխանյան Պ (Հայաստան) հաղթեց Ռոբերտա Հաջիյսկային (Բուլղարիա):
48 կգ. համեստ Աֆրիկյանը (Հայաստան) հաղթեց Քսենիա Վիշնևսկայային (Ռուսաստան):
+ 80 կգ. Հրաչ Խաչատրյանը (Հայաստան) պարտվեց Սաֆդար Մամմաձաձին (Ադրբեջան) և դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր:
Եզրափակիչները կկայանան հունիսի 30-ին: Բոլոր եզրափակիչ զույգերը կհրապարակենք այսօր ավելի ուշ։