«Ուրարտու»-ն այժմ հավաքա է անցկացնում Վրաստանում, որտեղ արդեն խաղացել է իր առաջին ընկերական հանդիպումը: Հունիսի 21-ին տեղի ունեցավ «Ուրարտու» և «Դինամո Բաթումի» թիմերի միջև ստուգողական խաղը, որն ավարտվեց վրացական թիմի հաղթանակով՝ 3-2 հաշվով:
«Դինամո Բաթումի»-ի կազմում գոլեր խփեցին Ջեյլեն Բլեսսան և Մամուչաշվիլին, ով աչքի ընկավ երկու անգամ (մեկը՝ 11 մետրանոցով): «Ուրարտու»-ի կազմում գոլ խփողների մասին ոչինչ չի հաղորդվել:
Հարկ է նշել, որ «Ուրարտու»-ն և «Դինամո Բաթումի»-ն պատրաստվում են եվրագավաթների խաղերին: «Ուրարտու»-ն Կոնֆերենցիաների լիգայում հանդիպելու է Էստոնական «Տալլինա Կալև»-ի հետ, իսկ «Դինամո Բաթումի»-ն՝ Չեմպիոնների լիգայում՝ Բուլղարական «Լուդոգորեց»-ի հետ: