Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 6-ը Երևանում կանցկացվի մասշտաբային սիրողական թենիսի մրցաշար Yerevan Open, որը կազմակերպվելու է Հայկական հոկեյի լիգայի ԱՀԼ աջակցությամբ:
Մրցաշարը կանցկացվի հետևյալ 7 կարգերում.
- տղամարդիկ մինչև 45 տարեկան
- տղամարդիկ 45 տարեկանից բարձր
- կանայք մինչև 35 տարեկան
- կանայք 35 տարեկանից բարձր
- զույգ մրցաշար տղամարդկանց
- զույգ մրցաշար կանանց
- զույգ խառը
Մրցաշարին մասնակցելու համար հրավիրվում են բոլոր ցանկացողները՝ անկախ տարիքից, բայց չունենալով պրոֆեսիոնալ խաղացողի կարգավիճակ:
Մասնակցության հայտ կարելի է ներկայացնել ԱՅՍՏԵՂ: