Մադրիդում գտնվող Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցավ պաշտոնական արարողություն, որի ընթացքում տենիսիստուհի Էլինա Ավանեսյանին հանձնվեց հայկական անձնագիր։ Այժմ նա կներկայացնի Հայաստանը։
Ամենամոտ մրցաշարում՝ «Cincinnati Open», որը կսկսվի օգոստոսի 11-ին, Էլինա Ավանեսյանը հանդես կգա որպես Հայաստանի քաղաքացի։