Վերջերս համացանցում հայտնվեց տեղեկատվություն, որ իտալական «Լացիո» ակումբը դիտարկում է Էդուարդ Սպերցյանին որպես Դաիչի Կամադայի փոխարինող, ով պատրաստվում է լքել թիմը։ Սակայն Հռոմի ակումբի ներկայացուցիչները հերքել են այս լուրերը։
«Ես գիտեմ, որ Սպերցյանը շատ լավ խաղացող է։ Բայց ասեմ ձեզ, որ մենք հետաքրքրված չենք նրանով», — ասել է «Լացիո»-ի սպորտային տնօրեն Անջելո Ֆաբիանին «Մատչ TV»-ին տված հարցազրույցում։
Էդուարդ Սպերցյանը, «Կրասնոդար»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, վերջին ժամանակներում գրավել է տարբեր եվրոպական ակումբների ուշադրությունը իր տպավորիչ ելույթներով Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Այս մրցաշրջանում Սպերցյանը ցույց է տվել բարձր արդյունավեպություն և դարձել իր թիմի կարևոր խաղացողներից մեկը։ Նա այս մրցաշրջանում անցկացրել է 33 խաղ, խփել է 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։
Ավելի վաղ «Կրասնոդար»-ի ներկայացուցիչները նշել էին, որ առայժմ որևէ առաջարկ չեն ստացել Սպերցյանի վերաբերյալ։ Ներկայումս 23-ամյա ֆուտբոլիստը գտնվում է Հայաստանի ազգային հավաքականի կազմում և պատրաստվում է հանդիպմանը Սլովենիայի դեմ, որը տեղի կունենա հունիսի 4-ին Լյուբլյանայում։