Հուլիսի 25-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի Օլիմպիական տան բացման արարողությունը, որը կաշխատի ամեն օր մինչև Օլիմպիադայի ավարտը՝ օգոստոսի 11-ը:
Հայկական տունը բաց կլինի ամեն օր 15:00-ից մինչև 23:00: Այս ժամերին այցելուները կարող են վայելել օլիմպիական մրցաշարերի համատեղ դիտումներ, հանդիպումներ հայտնի մարզիկների հետ և ձեռք բերել ատրիբուտիկա՝ հայ մարզիկներին աջակցելու համար մարզադաշտերում:
«Հայաստանի Օլիմպիական տան» դեմքը ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆն է:
«Ֆրանսիան մեզ համար բարեկամ երկիր է՝ մեծ հայկական համայնքով: «Հայաստանի Օլիմպիական տան» նպատակն է ամրապնդել կապը երկրպագուների և մարզիկների միջև: Այստեղ կհավաքվեն մարդիկ, ովքեր ցանկանում են զգալ հայկական ոգին: Մարզիկները հաջորդ օրը իրենց ելույթներից հետո կգան «Հայաստանի Օլիմպիական տուն», կշփվեն լրագրողների և երկրպագուների, հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Նաև մեծ էկրանին երկրպագուները կկարողանան հետևել մարզիկների ելույթներին», - ասել է Կարեն Գիլոյանը բացման արարողության ժամանակ:
«Հայաստանի Օլիմպիական տունը» կաշխատի Համահայկական բարեգործական միության շենքում՝ 118 Rue, Courcelles 75017, Փարիզ: Հայկական տունը բաց կլինի ամեն օր 15:00-ից մինչև 23:00: