Փարիզում ավարտվեց 2024 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ Ջուդոիստ Թեդդի Ռիներն ու թեթևամարտիկ Մարի-Ժոզե Փերեկը վառեցին Օլիմպիական կրակը։ Այժմ 2024 թվականի Օլիմպիական խաղերը պաշտոնապես մեկնարկեցին։
Կրակի վառվելուց հետո, կրակի ամանը օդապարիկով բարձրացավ երկրի վերև և անցավ Էյֆելյան աշտարակի վրայով։ Օլիմպիական կրակի էստաֆետը ավարտեցին Զինեդին Զիդանը, Ռաֆայել Նադալը, Սերենա Ուիլյամսը, Թոնի Պարկերը և այլք, իսկ Օլիմպիական կրակը վառեցին երեք անգամ Օլիմպիական չեմպիոններ ջուդոիստ Թեդդի Ռիներն ու թեթևամարտիկ Մարի-Ժոզե Փերեկը։
Արարողության վերջնական դրվագը Սելին Դիոնի ելույթն էր, ով երգեց Էդիթ Պիաֆի երգը։
Արարողությունը տարբերվում էր բոլոր նախորդներից և անցնում էր բաց երկնքի տակ, նախ Սեն գետում, ապա Էյֆելյան աշտարակի մոտ, որը դարձել էր մասշտաբային լուսավորության շոուի մաս։
Երկրների պատվիրակությունները բացման արարողության ժամանակ Սեն գետում շոգենավերով էին անցնում։ Հայաստանի հավաքականի դրոշակակիրն էր բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը։