Որոշվել է «Փյունիկի» հաջորդ մրցակիցը ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում: Այն կլինի Ղազախստանի չեմպիոնը՝ «Օրդաբասին»:
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Օրդաբասին» հաղթեց Լյուքսեմբուրգի «Դիֆֆերդանժին» 11 մետրանոց հարվածաշարում՝ 0:1, 4:3 (11մ 4:3):
Նախկինում Ղազախստանի թիմը դուրս էր եկել Չեմպիոնների լիգայից, պարտվելով Մոլդովական «Պետրոկուբին»:
«Փյունիկի» և «Օրդաբասիի» հանդիպումները կկայանան օգոստոսի 8-ին և 15-ին: Ավելի վաղ այս թիմերը մեկ անգամ հանդիպել են ընկերական խաղում: 2024 թվականի փետրվարին «Փյունիկը» հաղթել էր 4:2 հաշվով:
Նշենք, որ «Փյունիկը» դուրս եկավ երրորդ փուլ՝ հաղթելով Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգային»: