Հուլիսի 19-ին մեկնարկեց Լեհաստանի ֆուտբոլի առաջնությունը: Առաջին տուրում «Պոգոնը» սեփական հարկի տակ հանդիպեց «Կորոնայի» հետ և համոզիչ հաղթանակ տարավ 3:0 հաշվով:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը այս խաղում խաղաց 89 րոպե և կատարեց գոլային փոխանցում Կացպեր Լուկասյակի համար: Եվս երկու գոլ խփեց Կուլուրիսը:
Գոլային փոխանցումից բացի, Վահանը նույնպես հնարավորություն ուներ աչքի ընկնելու, բայց «Կորոնայի» դարպասապահը հետ մղեց նրա հարվածը:
Վահան Բիչախչյանը «Կորոնայի» դեմ առաջին խաղում:
Խաղացած րոպեներ: 89.
Ասիստներ: 1.
Գնդակի շփումներ: 51.
Բացարձակ փոխանցումներ: 3.
Երկար փոխանցումներ: 3-ից 3.
Հարվածներ: 3 (1 դարպասի ուղղությամբ).
Հաղթած մենամարտեր: 1-ից 7.
Գնդակի կորուստներ: 21.
Խախտումներ: 1.
Խլումներ: 1.
SofaScore գնահատականը: 7.0.
Խաղի ամփոփում: