Լեհաստանի առաջնության հինգերորդ տուրում «Պոգոնը» 2:0 հաշվով հաղթեց «Վիդզևին»։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը դարձավ հանդիպման առաջին գոլի հեղինակը և փայլուն խաղ անցկացրեց։
Բիչախչյանը հաշիվը բացեց 21-րդ րոպեին՝ գլխով գոլ խփելով։ Երկրորդ խաղակեսում, 72-րդ րոպեին, Կացպեր Լուկասիակը կրկնապատկեց առավելությունը։
Հայ ֆուտբոլիստը ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող՝ SofaScore-ի գնահատմամբ ստանալով 8.2 միավոր։
Վահան Բիչախչյանի վիճակագրությունը «Վիդզևի» դեմ խաղում.
1 գոլ
5 հարված դարպասին
1 հարված դեպի դարպասաձող
3 հաջող դրիբլինգ 4-ից
4 հիմնական փոխանցում
Գնահատական՝ 8.2 (խաղի լավագույն խաղացող)
Հանդիպման ամփոփում: