«Պոգոն Շչեչին» իր վերջին սպարինգը անցկացրեց Օպալիցայում մարզական հավաքի ընթացքում։ Մուգ բորդո թիմը 2-1 հաշվով հաղթեց չեխական «Բանիկ Օստրավա» ակումբին։ «Պոգոնի» գոլերը խփեցին Պատրիկ Պարիզեկն ու Վահան Բիչախչյանը։
Հայ կիսապաշտպանը խաղի առաջին կեսն անցկացրեց և 32-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Պարիզեկի փոխանցումից հետո։
Տեսանյութ:
Հիշեցնենք, որ «Բանիկ Օստրավան» երկրորդ փուլում կհանդիպի «Ուրարտուի» հետ, եթե, իհարկե, հայկական ակումբը առաջին փուլում հաղթի էստոնական «Կալևին»։