Հայ մարզիկ Վաչագան Հովհաննիսյանը իր կարիերայում առաջին անգամ դարձավ բազկամարտի աշխարհի չեմպիոն։ 2024 թվականի աշխարհի առաջնությանը, որը կայացավ Քիշնևում, Վաչագանը հասավ եզրափակիչ, որտեղ հաղթեց Ղազախստանի մարզիկին։
Մյուս հայ բազկամարտիկը՝ Ազատ Սրապյանը, զբաղեցրեց 3-րդ տեղը նույն քաշային կարգում։
2024 թվականի աշխարհի առաջնություն Քիշնևում, 70 կգ, ձախ ձեռքով.
- Վաչագան Հովհաննիսյան (Հայաստան)
- Նուրբոլատ Բասիմբեկ (Ղազախստան)
- Ազատ Սրապյան (Հայաստան)
«Վերջապես, այսքան տարիներից հետո նպատակն իրականացավ՝ ես հիմա աշխարհի չեմպիոն եմ։ Անսահման շնորհակալ եմ բոլորին աջակցության համար»,- գրել է Վաչագան Հովհաննիսյանը հաղթանակից հետո։