Վադիմ Արությունյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ «Արսենալ» (Ձերժինսկ) թիմի հաղթական խաղում «Մինսկի» դեմ (2-1) Բելառուսի առաջնության 13-րդ տուրում:
18-ամյա կիսապաշտպանի հաշվին արդեն 4 ասիստ է Բելառուսի Բարձրագույն լիգայի 12 խաղերում:
Հայ ֆուտբոլիստի փոխանցմամբ խաղի հաշիվը բացեց Նովակ Մյալկովսկին, իսկ Ալեքսանդր Պոզնյակը մեծացրեց «Արսենալի» առավելությունը: «Մինսկի» կազմում միակ գոլը խփեց Տիմոֆեյ Սիմանենկոն: 13 տուրից հետո «Արսենալը» զբաղեցնում է 6-րդ տեղը մրցաշարային աղյուսակում:
Արությունյանի գոլային փոխանցման տեսանյութը.
Հիշեցնենք, որ Վադիմը այս ձմռանը անցել է բելառուսական թիմ մոսկովյան «Լոկոմոտիվի» երիտասարդական թիմից: Նրա հաշվին 2 խաղ է Հայաստանի երիտասարդական հավաքականում: