«Պարի ՆՆ» կիսապաշտպան Վալերի Ցարուկյանը նշեց իր դեբյուտային գոլը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում արդեն նոր մրցաշրջանի առաջին տուրում:
«Ռուբինի» դեմ խաղում 22-ամյա հայ ֆուտբոլիստը դուրս եկավ խաղադաշտ ընդմիջումից հետո և 71-րդ րոպեին խփեց գեղեցիկ գոլ: Ընդհանուր առմամբ, Վալերին անցկացրեց շատ որակյալ խաղ: Երկրպագուները արդեն սկսել են նրան համեմատել Էդգար Սևիկյանի հետ, որի փոխարեն այս ձմռանը ստորագրեցին Ցարուկյանի հետ պայմանագիրը:
Ցարուկյանի գոլը չփրկեց «Պարի ՆՆ»-ին տնային խաղում պարտությունից: «Ռուբինը» հաղթեց 4:2 հաշվով: Ղազանի թիմի համար աչքի ընկան Կաբուտովը, Զոտովը, Վադան և Դակուն, իսկ «Պարի ՆՆ»-ի համար՝ Ցարուկյանը և Զե Տուրբոն:
«Ռուբինի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկու Իվուն բաց թողեց խաղը վնասվածքի պատճառով:
Ցարուկյանի գոլի տեսանյութը: