Վարսենիկ Մանուչարյանը 1:01.24 արդյունք գրանցեց 100 մետր բատերֆլայ լողի մրցումներում Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում: Նա իր առաջին որակավորման փուլում զբաղեցրեց երրորդ տեղը և չորս որակավորման փուլերից հետո զբաղեցրեց 26-րդ տեղը, ցավոք, չանցնելով կիսաեզրափակիչ, որտեղ անցնում են միայն 16 լավագույն մարզուհիները: Լավագույն արդյունքը որակավորման փուլում գրանցեց Յուֆեն Ժանը Չինաստանից:
2024 թվականի Օլիմպիական խաղերում Հայաստանը լողի մրցումներում կներկայացնի նաև Արթուր Բարսեղյանը, որը հուլիսի 30-ին կմասնակցի 100 մետր ազատ ոճի մրցմանը:
Ֆոտո: Mediamax Sport