ACA-ի մարտիկ Վարդան Ասատրյանը (27-10) Ռիսկուլբեկ Իբրաիմովի նկատմամբ տարած հաղթանակից հետո խոսել է հնարավոր ռևանշի մասին Ազամ Գաֆարովի հետ, ում նա պարտվել է մրցավարների որոշմամբ, սակայն դրա համար ստացել է «Տարվա մենամարտ» մրցանակը:
Վարդան Ասատրյան:
«Ինձ շատ հետաքրքիր է ռևանշ Գաֆարովի հետ: Մեր վերջին մենամարտում միայն մեկ հարվածը փրկեց նրան, որը ես բաց թողեցի: Եթե ես քիթս չկոտրեի, մենամարտը այլ կերպ կընթանար: Ինձ համար դժվար էր նաև երկու ռաունդ ինքս ինձ հետ կռվել, կանգնեցնել արյունահոսությունը և հասցնել նրա հետ մենամարտել: Մեր ռևանշը կախված է Գաֆարով-Գաջիև մենամարտից: Ամենայն հավանականությամբ, ես կհանդիպեմ այս զույգի պարտվողի հետ, իսկ հաղթողը կուղևորվի Գրան-պրիի եզրափակիչ: Ազամն ունի հաղթելու հնարավորություն, եթե նա կարողանա կանգնեցնել Կուրբանի անցումները: Եթե ոչ, ապա Կուրբանը կկարողանա նրան «տեղավորել»: Կարծում եմ, Կուրբանը կհաղթի»,- Ասատրյանի խոսքերն է մեջբերում ACA-ի մամուլի ծառայությունը:
ACA-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն ռուս Կուրբան Գաջիևը կպաշտպանի գոտին օգոստոսի 16-ին Մոսկվայում՝ մենամարտելով Տաջիկստանից ժամանած Ազամ Գաֆարովի հետ: Մենամարտը կկայանա ACA 178-ում: Մենամարտի գոտուց բացի խաղարկվելու է նաև ACA-ի հեղինակավոր Գրան-պրիի եզրափակչի ուղեգիրը: