Օգոստոսի 5-ին Փարիզում մեկնարկել են Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցումները: Մինչև 60 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում հանդիպեցին վենեսուելացի ըմբիշ Ռայբեր Ռոդրիգեսը և Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի առաջնության մրցանակակիր Մուրադ Մամադովը: Երկրորդ շրջանի ավարտին Ռայբերն ուներ 5 միավորի առավելություն, սակայն խաղավերջում Մուրադը կարողացավ ընդգրկվել պայքարի մեջ և վաստակեց 4 միավոր: Սակայն ժամանակը չբավականացրեց հաշիվը հավասարեցնելու համար, և արդյունքում ադրբեջանցին պարտվեց 6:5 հաշվով:
Ադրբեջանցի ըմբիշն իր քաշային կարգում համարվում էր անվերապահ ֆավորիտ, բայց երբեք չպետք է թերագնահատել մրցակցին: