Պաշտոնապես ուկրաինական «Դնեպր-1» ակումբը բացառվել է Կոնֆերենցիաների լիգայից և ստացել է տեխնիկական պարտություն հունգարական «Պուշկաշ Ակադեմիա» ակումբի հետ խաղում։
Այսպիսով, որոշվեց «Արարատ-Արմենիայի» մրցակիցը 3-րդ որակավորման փուլում։ Եթե հայկական թիմը հաղթի մոլդովական «Զիմբրու»-ին, ապա կխաղա «Պուշկաշ Ակադեմիայի» հետ։
Հաղորդվում է, որ «Դնեպր-1»-ը ֆինանսական խնդիրներ ուներ և դուրս է եկել Ուկրաինայի առաջնությունից։ Թիմը չկարողացավ հավաքել բավարար քանակությամբ ֆուտբոլիստներ՝ Կոնֆերենցիաների լիգային մասնակցելու համար։