Հայաստանը ավարտեց իր մասնակցությունը 2024 թվականի Օլիմպիական խաղերում: Փարիզում Հայաստանը ներկայացել է 15 մարզիկներով և նվաճել 4 մեդալ՝ 3 արծաթ և 1 բրոնզ:
Ընդհանուր առմամբ, 2024 թվականի Օլիմպիական խաղերը հաջող էին Հայաստանի համար: Նվաճեցինք ավելի լավ արդյունքներ, քան նախորդ խաղերում, որտեղ նվաճել էինք 2 արծաթե և 2 բրոնզե մեդալներ: Այլևս առնվազն հինգ մարզիկներ մոտ էին մեդալների:
Հայաստանի հավաքականի կազմում 2024 թվականի Օլիմպիական խաղերի մրցանակակիրներ.
ԱՐԾԱԹ: Արթուր Ալեքսանյան՝ հունահռոմեական ըմբշամարտ
ԱՐԾԱԹ: Արթուր Դավթյան՝ սպորտային մարմնամարզություն
ԱՐԾԱԹ: Վարազդատ Լալայան՝ ծանրամարտ
ԲՐՈՆԶ: Մալխաս Ամոյան՝ հունահռոմեական ըմբշամարտ
Հայ մարզիկների բոլոր արդյունքները 2024 թվականի Օլիմպիական խաղերում
Ըմբշամարտ:
Արթուր Ալեքսանյան (97 կգ, հունահռոմեական ըմբշամարտ)՝ 2-րդ տեղ
1/8 եզրափակիչ: Արթուր Ալեքսանյան (Հայաստան) - Կիմ Սունջուն (Հարավային Կորեա) 9-0
1/4 եզրափակիչ: Արթուր Ալեքսանյան (Հայաստան) - Ռուստամ Ասսակալով (Ուզբեկստան) 9-5
1/2 եզրափակիչ: Արթուր Ալեքսանյան (Հայաստան) - Գաբրիել Ռոսիլո (Կուբա) 5-3
ՖԻՆԱԼ: Արթուր Ալեքսանյան (Հայաստան) - Մոհամմադհադի Սարավի (Իրան) 1-4
Մալխաս Ամոյան (77 կգ, հունահռոմեական ըմբշամարտ)՝ 3-րդ տեղ
1/8 եզրափակիչ: Մալխաս Ամոյան (Հայաստան) - Ջոնի Սարկինեն (Ֆինլանդիա) 8-0
1/4 եզրափակիչ: Մալխաս Ամոյան (Հայաստան) - Ամին Քավիանինեջան (Իրան) 3-0
1/2 եզրափակիչ: Մալխաս Ամոյան (Հայաստան) - Նաո Քուսակա (Ճապոնիա) 1-3
ԲՐՈՆԶԵ ՄՐՑԱՆԱԿԻ համար: Մալխաս Ամոյան (Հայաստան) - Արամ Վարդանյան (Ուզբեկստան) 6-5
Սլավիկ Գալստյան (67 կգ, հունահռոմեական ըմբշամարտ)՝ 5-րդ տեղ
1/8 եզրափակիչ: Սլավիկ Գալստյան (Հայաստան) - Անդրես Մոնտանո (Էկվադոր) 3-2
1/4 եզրափակիչ: Սլավիկ Գալստյան (Հայաստան) - Մամադասա Սիլլա (Ֆրանսիա) 3-2
1/2 եզրափակիչ: Սլավիկ Գալստյան (Հայաստան) - Սաիդ Էսմաիլի (Իրան) 4-10
ԲՐՈՆԶԵ ՄՐՑԱՆԱԿԻ համար: Մալխաս Ամոյան (Հայաստան) - Լուիս Օրտա Սանչես (Կուբա) 0-7
Արսեն Հարությունյան (57 կգ, ազատ ոճի ըմբշամարտ)՝ 7-րդ տեղ
1/8 եզրափակիչ: Արսեն Հարությունյան (Հայաստան) - Ռոման Բրավո Յանգ (Մեքսիկա) 13-3
1/4 եզրափակիչ: Արսեն Հարությունյան (Հայաստան) - Գուլլոմջոն Աբդուլաև (Ուզբեկստան) 5-12
Վազգեն Թևանյան (65 կգ, ազատ ոճի ըմբշամարտ)՝ 7-րդ տեղ
1/8 եզրափակիչ: Վազգեն Թևանյան (Հայաստան) - Գոդերձի Ձեբիսաշվիլի (Վրաստան) 11-0
1/4 եզրափակիչ: Վազգեն Թևանյան (Հայաստան) - Տուլգա Տումուր Օչիր (Մոնղոլիա) 5-7
Բռնցքամարտ:
Դավիթ Չալոյան (+92 կգ)՝ 5-րդ տեղ
1/8 եզրափակիչ: Դավիթ Չալոյան (Հայաստան) - Դելիշես Օրի (Մեծ Բրիտանիա) 3-2
1/8 եզրափակիչ: Դավիթ Չալոյան (Հայաստան) - Այուբ Գադֆա (Իսպանիա) 0-5
Մարմնամարզություն:
Արթուր Դավթյան (օղակներ)՝ 2-րդ տեղ
Եզրափակիչ փուլում արդյունքը՝ 14.966 միավոր
Վահագն Դավթյան (օղակներ)՝ 6-րդ տեղ
Եզրափակիչ փուլում արդյունքը՝ 14.866 միավոր
Լող:
Արթուր Բարսեղյան (100 մետր ազատ ոճ)՝ 56-րդ տեղ
Արդյունքը՝ 51.54
Վարսենիկ Մանուչարյան (100 մետր բատերֆլայ)՝ 26-րդ տեղ
Արդյունքը՝ 1:01.24
Թեթև ատլետիկա:
Երվանդ Մկրտչյան (800 մետր վազք)՝ 51-րդ տեղ
Արդյունքը՝ 1:49.91՝ Հայաստանի նոր ռեկորդ
Կրակոցներ:
Էլմիրա Կարապետյան (10 մետր օդամղիչ ատրճանակով կրակոց)՝ 9-րդ տեղ
Ցավոք, Էլմիրան ընդամենը 1 միավորով չանցավ եզրափակիչ փուլ, որ անցներ ֆինալ: Քվալիֆիկացիոն փուլում արդյունքը՝ 576-14x (9-րդ տեղ)
Ծանրամարտ:
Անդրանիկ Կարապետյան (89 կգ)՝ 7-րդ տեղ
Գարիկ Կարապետյան (102 կգ)՝ 4-րդ տեղ
Վարազդատ Լալայան (+102 կգ)՝ 2-րդ տեղ
Բահրեյնի հավաքականի կազմում բրոնզե մեդալակիր դարձավ նաև Գոռ Մինասյանը նույն քաշային կարգում, ինչ Վարազդատ Լալայանը: Նա ապրում և մարզվում է Հայաստանում, իսկ օլիմպիադայում նրա մարզիչն էր Հայաստանի հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Գոռ Մինասյանը տեղափոխվեց Բահրեյն, քանի որ չէր կարող մասնակցել Հայաստանի համար քվոտաների սահմանափակման պատճառով ՝ յուրաքանչյուր քաշային կարգում երկրից առավելագույնը մեկական: