Այսօր՝ հունիսի 6-ին, Բուդապեշտում մեկնարկել է «Պոլյակ Իմրե և Վարգա Յանոշ – 2024» միջազգային վարկանիշային մրցաշարը: Մրցաշարին մասնակցել են երեք հայ ըմբիշներ, և բոլորը դուրս են եկել եզրափակիչ՝ Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թևանյան (70 կգ) և Արման Անդրեասյան (70 կգ):
70 կգ քաշային կարգում տեղի կունենա հայակական եզրափակիչ՝ Թևանյանի և Անդրեասյանի մասնակցությամբ:
Արսեն Հարությունյանի և Վազգեն Թևանյանի համար այս մրցաշարը հանդիսանում է վերջին ստուգումը 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերից առաջ: Սակայն նրանք հանդես եկան ոչ իրենց քաշային կարգերում՝ ավելորդ քաշ չնվազեցնելու համար:
Հայ ըմբիշների արդյունքները մինչև եզրափակիչները.
61 կգ Արսեն Հարությունյան:
1/4 եզրափակիչ: Արսեն Հարությունյան (Հայաստան) - Գեորգի Գոնիաշվիլի (Վրաստան) 18-5:
1/2 եզրափակիչ: Արսեն Հարությունյան (Հայաստան) - Շահդադ Խոսրավի (Իրան) 7-3:
Եզրափակիչ: Արսեն Հարությունյան (Հայաստան) - Թայիրբեկ Ժումաշբեկ Ուլու (Կիրգիզստան):
70 կգ Վազգեն Թևանյան:
1/4 եզրափակիչ: Վազգեն Թևանյան (Հայաստան) - Ալիբեկ Օսմոնով (Կիրգիզստան) 11-0:
1/2 եզրափակիչ: Վազգեն Թևանյան (Հայաստան) - Էդեմի Բոլքվաձե (Վրաստան) 2-1:
Եզրափակիչ: Վազգեն Թևանյան (Հայաստան) - Արման Անդրեասյան (Հայաստան):
70 կգ Արման Անդրեասյան:
1/4 եզրափակիչ: Արման Անդրեասյան (Հայաստան) - Էվան Հենդերսոն (ԱՄՆ) 9-2:
1/2 եզրափակիչ: Արման Անդրեասյան (Հայաստան) - Ակակի Քեմերտելիձե (Վրաստան) 7-6:
Եզրափակիչ: Վազգեն Թևանյան (Հայաստան) - Արման Անդրեասյան (Հայաստան):
Այսպիսով, Հայաստանը վստահորեն ցույց է տվել իր ուժը միջազգային ասպարեզում, և մենք անհամբեր սպասում ենք եզրափակիչ մրցամարտերին:
Եզրափակիչները տեղի կունենան այսօր՝ Երևանի ժամանակով 18:00-ին և Մոսկվայի ժամանակով 19:00-ին: Առցանց հեռարձակումը մեր տելեգրամ ալիքում:
Վազգեն Թևանյանը հրաժարվել է եզրափակչում պայքարել Արման Անդրեասյանի դեմ