Այսօր՝ հունիսի 11-ին, Երևանում մեկնարկեց միջազգային բոքսի մրցաշար՝ Yerevan Cup 2024-ը: Մրցաշարին կմասնակցեն բռնցքամարտիկներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից և Հունգարիայից:
Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան երկրորդ և երրորդ համարները, ինչպես նաև հիմնական հավաքականի մի ներկայացուցիչ՝ Բարեգամ Հարությունյանը (51 կգ), որը վերջերս դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր և մասնակցեց Բանգկոկի Օլիմպիական որակավորմանը:
Կանանց քաշային կարգերում յուրաքանչյուր քաշային կարգում մասնակցում են միայն երկու ներկայացուցիչ՝ բոլորը Հայաստանից, բացառությամբ մեկ հունգարուհու և մեկ հայուհու Ռուսաստանից:
Երևանի գավաթի վիճակահանությունը տղամարդկանց քաշային կարգերում: