Երեւանի «Արարատի» մինչև 14 տարեկանների թիմը հաջողությամբ հանդես է եկել ֆուտբոլային մրցաշարում, որը տեղի է ունեցել Գերմանիայի Լայպցիգ քաղաքում։
«Արարատ» U14-ը վեց խաղերից երեքում հաղթանակ է տարել, ևս երկու խաղ ավարտվել են ոչ-ոքի, և եղել է միայն մեկ պարտություն։ Մրցաշարին մասնակցել են թիմեր Գերմանիայից, Չեխիայից, Հունաստանից, Իսրայելից, Ուկրաինայից և այլ երկրներից։
«Արարատ» U14-ը զբաղեցրել է 2-րդ տեղը Լայպցիգի միջազգային մրցաշարում։
«Արարատի» U14 արդյունքները մրցաշարում՝
«Արարատ» (Հայաստան) 1-1 «Շիմի Լայպցիգ» (Գերմանիա)
«Արարատ» (Հայաստան) 1-0 «Միներվա» Բեռլին (Գերմանիա)
«Արարատ» (Հայաստան) 0-0 «Ատլետ» Կիև (Ուկրաինա)
«Արարատ» (Հայաստան) 1-2 «Մակեդոնիկոս» (Գերմանիա)
«Արարատ» (Հայաստան) 1-0 «Վաստ Գալլա Ակադեմիա» (Իսրայել)
«Արարատ» (Հայաստան) 2-0 «Մանգագուա» (Չեխիա)
«Արարատ» (Հայաստան) 1-0 «Ֆրանկֆուրտ» (Գերմանիա)