Հունիսի 6-ին Բեյրութում կայացավ առաջին ընկերական հանդիպումը Հայաստանի և Լիբանանի մինչև 19 տարեկանների հավաքականների միջև։ Հայաստանի թիմը հաղթանակ տոնեց՝ պարտադրելով դաշտի տերերին 3-0 հաշվով:
Խաղի գլխավոր հերոսը դարձավ ԲԿՄԱ-ի 17-ամյա ֆուտբոլիստ Նարեկ Օհանեսյանը, ով աչքի ընկավ դուբլով և գոլային փոխանցումով։ Նա նաև թիմի ավագն էր։ Մոսկվայի «Ռոդինա» ակումբի 17-ամյա հարձակվող Արթուր Գարիբյանը ևս մեկ գոլ խփեց։
Լիբանան U19 - Հայաստան U19: 0:3 (0:1) Գոլեր՝ Նարեկ Օհանեսյան 41, 73, Արթուր Գարիբյան 63:
Խաղի գոլերի տեսանյութը դիտեք այստեղ:
Հաջորդ ընկերական հանդիպումը այս թիմերի միջև տեղի կունենա հունիսի 9-ին։