Հայ ըմբիշ Յուրա Hովեյանը (63 կգ) դարձավ Եվրոպայի 2024 թվականի (Մ20) հունահռոմեական ըմբշամարտի առաջնության բրոնզե մեդալակիր։
Բրոնզե մեդալի համար մղված պայքարում Յուրա Hովեյանը վաղաժամ հաղթանակ տարավ թուրք Սերվան Չինարի նկատմամբ 14-4 հաշվով և զբաղեցրեց երրորդ տեղը Նովի Սադում անցկացված մրցաշարում։
Տեսանյութը՝
Հիշեցնենք, որ անցյալ տարի Hովեյանը Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության չեմպիոն էր, իսկ այս տարի դարձավ բրոնզե մեդալակիր։ Շատ արժանի պարգևների հավաքածու 19 տարեկանում։