Պաշտոնական. Իսլանդիայի հավաքականի պաշտպան Գվյուդմյունդյուր "Գուդի" Տուրարինսոնը պայմանագիր է կնքել հայկական "Նոա" ակումբի հետ:
32-ամյա աջ պաշտպանի հաշվին Իսլանդիայի հավաքականի կազմում կա 15 խաղ և 1 գոլային փոխանցում:
Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է հունական օֆին, իսկ ավելի վաղ նա խաղացել է ՄԼՍ-ում, Դանիայում, Շվեդիայում և Նորվեգիայում: Տուրարինսոնը հարուստ և հագեցած կարիերա ունի, 2021 թվականին "Նյու Յորք Սիթիի" հետ դարձել է ՄԼՍ-ի չեմպիոն, 2016 թվականին "Ռուսենբորգի"հետ հաղթել է Նորվեգիայի առաջնությունում:
Գուդին կանչվել Է Իսլանդիայի հավաքականի վերջին խաղերին։
Հետաքրքիր է, որ Գվուդմյունդուր Տուրարինսոնը նաեւ լավ երգիչ է եւ նույնիսկ Իսլանդիայից Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցել է Colours երգով: