21-ամյա հարձակվող կիսապաշտպան «Նյուրնբերգ-2»-ի Ժան-Ռենե Ագաջանյանը նոր մրցաշրջանի մեկնարկային խաղում գոլ խփեց և օգնում իր թիմին հաղթանակ տանել:
Բավարիայի տարածաշրջանային լիգայի առաջին տուրի խաղում «Նյուրնբերգ-2»-ը հաղթեց «Անսբախ 09»-ին 4:1 հաշվով: Ժան-Ռենե Ագաջանյանը դարձավ երկրորդ գոլի հեղինակը այդ խաղում:
Տեսանյութ:
Ժան-Ռենեն ակտիվ սկսեց նաև անցած մրցաշրջանը, բայց ձմռանը վնասվածք ստացավ և բաց թողեց առաջնության երկրորդ կեսը: Այս ամառ նա ապաքինվեց և կրկին վստահ խաղ է ցուցադրում: Մրցաշրջանի մեկնարկից առաջ նա դարձավ նաև երկու գոլի հեղինակը ընկերական խաղում «Այնտրախտ-2»-ի դեմ: