Հայաստանի կանանց ազգային հավաքականը 64-70 հաշվով պարտվեց Ալբանիային 2024 թվականի փոքր երկրների բասկետբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրի խաղում, որն այս օրերին ընթանում է Կոսովոյի Պրիշտինա քաղաքում:
Սիլվիա Վարդազարյանը դարձել է Հայաստանի հավաքականի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը: Նրա հաշվին կա 25 միավոր և 19 անդրադարձ ։
Հայաստանի և Ալբանիայի հավաքականների միջև մրցավեճում պայքարն ընթանում էր մինչև վերջին վայրկյանը, սակայն ալբանացիները վերջնամասում ավելի ճշգրիտ էին և հաղթանակ տարան:
Երկրորդ տուրից հետո Հայաստանը 2 պարտություն է կրել Նորվեգիայից և Ալբանիայից, այդպիսով հայկական թիմը կորցրել է խմբից դուրս գալու շանսերը: