Հայաստանի Մ16 կանանց բասկետբոլի հավաքականը զիջեց Կիպրոսի Մ16 հավաքականին 43-76 հաշվով բասկետբոլի Եվրոպայի առաջնության «C» դիվիզիոնի երկրորդ տուրի խաղում:
Քելին Շագանյանը դարձավ Հայաստանի հավաքականի ամենաարդյունավետ խաղացողը՝ իր հաշվին ունենալով 11 միավոր, 3 անդրադարձ և 3 փոխանցում:
Վաղը, հուլիսի 11-ին, հայ աղջիկները խմբային փուլի վերջին խաղում կմրցեն Վրաստանի դեմ, որից հետո կմեկնարկի փլեյ-օֆֆը: