Հայաստանի Մ18 կանանց հավաքականը զիջեց Վրաստանի Մ18 հավաքականին 68-77 հաշվով Եվրոպայի առաջնության «C» դիվիզիոնի առաջին տուրի խաղում:
Լիա Կրումյանը դարձավ Հայաստանի հավաքականի ամենաարդյունավետ խաղացողը: Նա հավաքել է 24 միավոր, կատարել է 6 վերցում և 6 փոխանցում:
Հանդիպման ողջ ընթացքում Հայաստանի թիմը վարում էր ավելի քան 10 միավորով, սակայն վերջում կորցրեց առավելությունը:
Վաղը, հուլիսի 24-ին, Հայաստանի Մ18 կանանց հավաքականը կմրցի Ալբանիայի դեմ: