Հունիսի 18-ին Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի 2024/25 թվականների մրցաշարի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Փյունիկ»-ը, լինելով սերմանված թիմերի թվում, իմացավ իր մրցակցին: Հնարավոր մրցակիցների թվում էին Գիորգիայի FC Dinamo Batumi, Բելառուսի FC Dinamo Minsk, Ղազախստանի FC Ordabasy և Սան-Մարինոյի Virtus A.C. 1964 թիմերը:
Վիճակահանության արդյունքներով «Փյունիկ»-ը կմրցի Բելառուսի չեմպիոն «Դինամո» (Մինսկ) թիմի հետ: Առաջին հանդիպումը տեղի կունենա Բելառուսում, իսկ պատասխան հանդիպումը՝ Հայաստանում:
P.S. Քանի որ Բելառուսը չի կարող ընդունել միջազգային խաղեր իր երկրում, նրանց տնային խաղը կանցկացվի այլ երկրում:
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 9-ին և 10-ին, իսկ պատասխան խաղերը՝ հուլիսի 16-ին և 17-ին:
Չեմպիոնների լիգայի 2024/25 թվականների մրցաշարի որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքները: