Օգոստոսի 5-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆի վիճակահանությունը: Երեք հայկական թիմեր իմանացան իրենց հնարավոր մրցակիցներին՝ հաջորդ փուլ անցնելու դեպքում:
Կոնֆերենցիաների Լիգայի փլեյ-օֆֆի փուլում հայկական թիմերի վիճակահանության արդյունքները.
«Փյունիկ» (Հայաստան) / «Օրդաբասի» (Ղազախստան) զույգի հաղթողը խաղալու է Եվրոպայի Լիգայի «Ցելյե» (Սլովենիա) / «Շամրոկ Ռովերս» (Իռլանդիա) զույգի պարտվողի հետ:
«Նոա» (Հայաստան) / ԱԵԿ (Հունաստան) զույգի հաղթողը խաղալու է Կոնֆերենցիաների Լիգայի «Ռուժոմբերոկ» (Սլովակիա) / «Հայդուկ» (Խորվաթիա) զույգի հաղթողի հետ:
«Արարատ-Արմենիա» (Հայաստան) / «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա) զույգի հաղթողը հնարավորություն կստանա խաղալ «Ֆիորենտինա» (Իտալիա) թիմի հետ:
Կոնֆերենցիաների Լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 22-ին և 29-ին: Հաղթողները կանցնեն խմբային փուլ:
Վիճակահանության ամբողջական արդյունքները: