Հայաստանի հավաքականի հարձակվող Ժիրայր Շաղոյանը իր առաջին խաղն անցկացրեց «Դեբրեցեն» ակումբի կազմում՝ Հունգարիայի առաջնությունում: Առաջնության երկրորդ տուրում «Դեբրեցեն»-ը արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց «Դյոռ»-ին: Սա «Դեբրեցեն»-ի համար մրցաշրջանի առաջին խաղն էր, քանի որ առաջին տուրի խաղը տեղափոխվել էր:
Ժիրայր Շաղոյանը փոխարինման մտավ 86-րդ րոպեին և նույնիսկ հնարավորություն ունեցավ գոլ խփելու, սակայն նպաստավոր դիրքից վրիպեց: Խաղում գոլերի հեղինակ դարձան Դոնատ Բարանյին, Բրենդոն Դոմինգեշը և երևանյան «Արարատ»-ի նախկին ֆուտբոլիստ Յակուբա Սիլուեն:
Հիշեցնենք, որ Շաղոյանը այս ամռանը «Արարատ-Հայաստան»-ից տեղափոխվեց «Դեբրեցեն»: