«Արարատ-Հայաստան» ակումբի հարձակվող Ժիրայր Շաղոյանը հաջողությամբ անցել է բժշկական զննումը և պայմանագիր կնքել հունգարական «Դեբրեցին» ակումբի հետ, հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։
Շաղոյանը այսօր կմասնակցի «Դեբրեցին» և «Ռապիդ» (Վիեննա) թիմերի միջև ընկերական խաղին, որը կմեկնարկի 18:30-ին։
Անցած մրցաշրջանում Հունգարիայի առաջնությունում «Դեբրեցին» զբաղեցրել է 5-րդ տեղը և չի մասնակցի եվրագավաթներին։
Շաղոյանը անցած մրցաշրջանի կեսը անցկացրել է «Արարատ-Հայաստանում», որտեղ 16 խաղում խփել է 4 գոլ։ Նշենք, որ 23-ամյա վինգերի հաշվին է Հայաստանի հավաքականի 13 խաղ և 1 գոլ։