«Ժիրոնա» ֆուտբոլային ակումբը դիտարկում է «Դեպորտիվո Ալավես» թիմի 26-ամյա Անդեր Գևառային որպես այլընտրանք, եթե չկարողանա պայմանավորվել Էդուարդ Սպերցյանի հետ, հաղորդում է կատալոնացի ֆուտբոլային ինսայդեր Յան Վայդեմանը:
Transfermarkt-ի տվյալներով՝ Գևառայի շուկայական արժեքը կազմում է 5 միլիոն եվրո, սակայն «Դեպորտիվո Ալավես»-ը խաղացողին գնահատում է 20-30 միլիոն եվրո:
Ավելի վաղ մենք տեղեկացրել էինք, որ «Ժիրոնա»-ն ակտիվ հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանով: