Ալիէշ Գարսիայի հեռանալուց հետո, «Ժիրոնան» կրկին դիտարկում է Էդուարդ Սպերցյանի թեկնածությունը, ինչպես հաղորդում է հեղինակավոր իսպանական Sport.es կայքը:
Գարսիան, ով պայմանագիր է ստորագրել «Բայերի» հետ, թողել է մեծ բաց իսպանական «Ժիրոնայի» կիսապաշտպանությունում:
Սպերցյանը, հանդիսանալով «Կրասնոդարի» հիմնական խաղացող, նախկինում արդեն գրավել է իսպանական ակումբի ուշադրությունը իր բացառիկ արդյունքներով՝ 29 խաղում 11 գոլ և 7 փոխանցում: 24-ամյա հայ կիսապաշտպանը կարող է զբաղեցնել Գարսիայի թողած դերը և հավելյալ ուժեղացնել թիմի հարձակողական ներուժը՝ իր կարողությամբ հարմարվելու տարբեր խաղային դիրքերին:
«Ժիրոնան» ավարտված Իսպանիայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը և հանդես կգա Չեմպիոնների Լիգայում: