Պաշտոնապես, «Արարատ-Արմենիա»-ում տեղափոխվել է պորտուգալացի պաշտպան Ժոաու Կեյրուշը: 26-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է պորտուգալական «Մարֆա»-ն, որը հանդես է գալիս Առաջին լիգայում:
Կեյրուշը՝ «Բենֆիկա»-ի սան է, խաղացել է «Պորտու»-ում, «Բրագա»-ում, «Պալմեյրաս»-ում, «Սպորտինգ»-ում, «Շավիշ»-ում, «Մաֆրա»-ում, «Քյոլն»-ում և «Վիլլեմ II»-ում: Ժոաուն նաև հրավիրվել է Պորտուգալիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներ: Նա դարձել է 2017 թվականի Եվրոպայի 19 տարեկանների առաջնության եզրափակչի մասնակից Պորտուգալիայի պատանեկան հավաքականի հետ:
Ժոաու Կեյրուշը դարձել է «Արարատ-Արմենիա»-ի երրորդ ամառային տրանսֆերը Հովհաննես Հարությունյանի և Էրիկ Օկանսիի հետ միասին: