Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ջորդի Մոնրոյ Արարատը լքել է կոլումբիական «Դեպորտիվո Պերեյրա»-ն ազատ գործակալի կարգավիճակով։
«Դեպորտիվո Պերեյրա»-ի կազմում 28-ամյա աջ պաշտպանը անցկացրել է 46 խաղ և կատարել 1 գոլային փոխանցում։ Նա նաև մի քանի խաղ է անցկացրել Կոպա Լիբերտադորեսում այս թիմի կազմում։
Մեծ հավանականությամբ Ջորդի Մոնրոյը կվերադառնա իր հարազատ ակումբ «Ինդեպենդյենտե Սանտա Ֆե», որտեղ և սկսել է իր կարիերան։ Այս թիմը ներկայումս հանդես է գալիս Կոլումբիայի բարձրագույն լիգայում։
Հիշեցնենք, որ Ջորդի Մոնրոյ Արարատը 8 խաղ է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում, բայց ներկայիս գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը չի կանչել նրան խաղերին։ Նախկինում նա նաև հանդես էր գալիս Հայաստանի առաջնությունում՝ «Նոա» ակումբի կազմում։