Շոտլանդիայի և Հունգարիայի հավաքականների միջև ԵՎՐՈ-2024-ի հանդիպման ժամանակ տեղի է ունեցել սարսափելի դեպք: Հունգարիայի հավաքականի հարձակվող և Էդգար Սևիկյանի թիմակից Բառնաբաշ Վարգան թռիչքի ժամանակ անհաջող բախվել է շոտլանդացիների դարպասապահ Անգուս Գանին, որը խաղում էր դարպասային գծից դուրս:
Բախումից հետո երկու թիմերի ֆուտբոլիստները շրջապատել են իրենց ընկերոջը, իսկ բժիշկները շտապել են դաշտ: Վարգան շտապ հեռացվել է դաշտից և տեղափոխվել հիվանդանոց:
Այս պահին Վարգայի վիճակի մասին տեղեկատվություն չկա: Հուսով ենք՝ լավագույնը։ Ըստ ստացված կադրերի՝ նա ուժեղ հարված է ստացել ծնոտին։
Թարմացվել է ՝ Բարնաբաշ Վարգայի վիճակը կայուն է, ներկայումս նա գիտակցության մեջ է գտնվում հիվանդանոցում: